ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեռ չեն կողմնորոշվում

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեռ չեն կողմնորոշվում
08.04.2013 | 13:59

Վաղը ԱԺ հատուկ նիստ է լինելու, օրակարգում մեկ հարց է` նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, որը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այսօր քառօրյայի մեկնարկին Հովիկ Աբրահամյանը վերստին սա հիշեցնելով պատգամավորներին, հորդորեց ժամանել մեկ ժամ շուտ: Հրավիրյալների ցուցակի մասին խոսնակը ոչինչ չասաց` առաջարկելով ԱԺ աշխատակազմի ղեկավարից ճշտել, սակայն լրագրողների փնտրտուքն այս ուղղությամբ արդյունք չտվեց, քանի որ վերջինս չէր եկել աշխատանքի:
Արդեն հայտնի է, որ հատուկ նիստին չեն մասնակցելու ՀԱԿ և «Ժառանգություն» խմբացությունները: ՀՅԴ-ից ասացին, որ հայտարարություն կանեն այդ առնչությամբ (դաշնակցականները դեռ մտածում են, «քցում-բռնում»` ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ): ԲՀԿ-ում էլ խառն է ամեն ինչ: Այստեղ չկա ընդհանուր որոշում, և պատգամավորները նիստի սկզբում միմյանց նույնիսկ հարցնում էին` գնալո՞ւ նեք: ԲՀԿ-ից էլ ասացին` ընդհանուր որոշում չկա:
Փաստորեն, ԱԺ նիստին լինելու են հիմնականում ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը,ինչը լրիվ բավարար է քվորում ապահովելու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ